ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մենք էդ «երկար մտածելու» ավերիչ հետևանքներից շատ ենք տեսել

Մենք էդ «երկար մտածելու» ավերիչ հետևանքներից շատ ենք տեսել
02.04.2025 | 12:51

- ...Բայց իմացի՛ր,-ասաց Աստված,-այն, ինչ կուզես քեզ համար, դրա կրկնապատիկը հարևանիդ եմ տալու:

-Հանի՛ր իմ մի աչքը,- վայրկենապես հետևեց պատասխանը:

***

Ինչքան ֆանտազիաներդ հերիքացնում է, քաղաքականացրեք:

Կարող եք չքաղաքականացնել, էնպես էլ պարզ է: Ինչպես պարզ է այն, որ էսպես է լինում, որ վարունգը թարս է աճում, մեկը երկուս չի դառնում, իսկ անիծյալ նիկոլն էլ քիչ չի՝ իշխանություն է ստանում, հլա մի բան էլ՝ էսա 7 տարի է, ինչ իշխում է:

ՈՒ պետք չի, էլի, անկապ լոլոներ կարդալ «վռազողին տղա չի լինում», «որոշումները կայծակնային չեն կայացնում», էս-էն...

Մենք էդ «երկար մտածելու» ավերիչ հետևանքներից շատ ենք տեսել:

Վերջին դեպքերից մեկը, երբ մի անթրաշ լակոտ ու իր լակոտիկները շվշվացնելով եկան Երևան ու, առանց դիմադրության, վերցրեցին իշխանությունը՝ երկնագույն եզրաշերտերով սկուտեղի վրա...

Բայց դուք մտածեք, Ռոդենի բնորդներ ջա՛ն, մտածե՛ք: Նայեք, հանկարծ չշտապեք...

Քիչ թե շատ բան հասկացողներն իրենցն արդեն մտածել-վերջացրել են:

***

Հա, ու սրանից հետո էլ թող ոչ մեկը, ներառյալ՝ ինձ, անկապ բաներ չասի՝ ժողովուրդն էս է, ժողովուրդն էն է...

Ժողովուրդը կամ հանրության մեծամասնությունը իրենն ասել է, դուք ձեզ նայեք ու ձեր արածին (նաև՝ չարածին):

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Մեկնաբանություններ